Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իսպանական Սեգունդայի 8-րդ տուրում Կորդոբայի դեմ կայացած արտագնա խաղում։ Նրա թիմը՝ Տեներիֆեն, այս մրցավեճում զիջել է 2-3 հաշվով։
23-ամյա հայ ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում իր նորամուտի խաղում փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը (2-2)։ Այս հանդիպումից հետո Տեներիֆեն վաստակած 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Ռանոսն ավելի վաղ վնասվածքի պատճառով չէր միացել Հայաստանի ազգային հավաքականին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ` հոկտեմբերի 5-ին Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի շրջանակում արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ։
armsport.am