
Հայտնել էինք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 5-ին Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել Թուրքիային պատկանող «Ռոյադ Մամմադով» արտասահմանյան բեռնատար նավը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դրա հետևանքով զոհվել է նավի կապիտան, Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Իսմայիլ օղլու Հասանովը (ծնված 1974 թվականին։
Ըստ գերատեսչության, որի հայտարարությունը տարածել են տեղի ԶԼՄ-ները, Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի՝ Մուհամմադ Համզա օղլու Սուլեյմանզադեն (ծնված 2002 թվականին) դեռևս անհետ կորած է։
Այս պահին որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նավի վրա գտնվող մնացած Ադրբեջանի քաղաքացիները փրկվել են, որոնցից երեքը հոսպիտալացվել են, հավելել են Բաքվում։