Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ուշ ախտորոշման դեպքերի թիվը նվազել է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Չորրորդ փուլի քաղցկեղի հայտնաբերման մակարդակը նվազել է մինչև 13%՝ 2018 թվականի 40%-ի համեմատ, մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը։ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր և ախտորոշիչ ծառայությունների գծով փոխտնօրեն Արթուր Ավետիսյանի տվյալներով` Հայաստանում տարեկան ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի 1600 դեպք։