Ալիևը և բրիտանիացի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով պետնախարար Անաս Սարվարը քննարկել են անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

Ալիևը երեքշաբթի ընդունել է Անաս Սարվարի գլխավորած բրիտանական պատվիրակությանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրների միջև էներգետիկայի, տնտեսության և առևտրի, բիզնեսի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության, տվյալների մշակման կենտրոնների, արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *