Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, հայտարարել է Ուշակովը

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, այդ հարցով դիվանագիտական շփումներ նույնպես չեն եղել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Տեղեկություն կար, և այդ մասին բոլորը լավ գիտեն, որ Փաշինյանը նախատեսում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար։ Սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել և, անկեղծ ասած, այդ առնչությամբ նույնիսկ դիվանագիտական շփումներ դեռ չեն եղել», — լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում, թեև չի կարելի բացառել շփումները ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-9-ը կայցելի Թուրքմենստան՝ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների առաջնորդների հանդիպմանը մասնակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *