Հայաստանը գազի գնումների համար Ռուսաստանի առաջարկածի պես արտոնյալ պայմաններով որևէ տեղ չի գտնի․ Միխայիլ Կալուգին

Հայաստանը գազի գնումների համար Ռուսաստանի առաջարկածի պես արտոնյալ պայմաններով որևէ տեղ չի գտնի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ գազը շուկայական գնով գնելը կհանգեցնի երկրի բյուջեում նոր բացերի առաջացմանը։

«Օրինակ՝ Բրյուսելը որևէ «սուբսիդավորման» համար գումար չունի․ բոլոր միջոցներն ուղղվում են Զելենսկու նացիստական ռեժիմի պահպանմանը։ Իսկ եթե նրանք ինչ-որ միջոցներ էլ գտնեն, ապա դրանք կլինեն վարկեր, որոնք կավելացնեն Հայաստանի պարտքային բեռը», — հայտարարել է Կալուգինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *