Իսրայելը պատրաստվում է լայնածավալ պատերազմի․ ո՞վ է թիրախում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին հրաման է տրվել պատրաստվել Արևմտյան ափին Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների։

Ըստ Կացի՝ պատերազմ կհայտարարվի Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերի և դրա հետ կապված «Թանզիմ» կազմակերպության կողմից իսրայելցի զինվորների և բնակիչների վրա հարձակումների դեպքում։

«Նման դեպքում պատերազմ կհայտարարվի Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում կսկսի՝ համաձայն վարչապետ [Իսրայելի] Բենիամին Նեթանյահուի և իմ կողմից մշակված և հաստատված մանրամասն պլանի՝ բանակի համար սահմանված սկզբունքների հիման վրա», – ասել է Կացը։

Նախարարը նշել է, որ գործողությունը կլինի «կարճ և հզոր» և կարող է ներառել ցամաքային, ռազմաօդային և հատուկ նշանակության ուժեր, ինչպես նաև զենքի և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *