Ռոնալդուն հայտարարել է, որ չի ավարտում կարիերան Պորտուգալիայի հավաքականում

«Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով ազգային հավաքականից իր հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը Կոպենհագենում՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ծագած կոնֆլիկտի պատճառով

Ֆուտբոլիստը մանրամասն պատմել է գլխավոր մարզչի հետ ունեցած տարաձայնությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման և Նորվեգիայի դեմ սկանդալային հանդիպման հանգամանքների մասին։

Չնայած տեղի ունեցած կոնֆլիկտին և հավաքականի ճամբարից ինքնակամ հեռանալուն՝ հարձակվողը ներողություն է խնդրել թիմակիցներից և հայտարարել, որ պատրաստ է շարունակել հանդես գալ հավաքականի կազմում։

«Բացարձակ ճշմարտությունը հետևյալն է. եթե լավ մարզավիճակում լինեմ, ապա որակազրկումս կրելուց հետո, ինչպես միշտ, հասանելի կլինեմ՝ պայքարելու և հաղթելու Պորտուգալիայի համար», – եզրափակել է Ռոնալդուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *