Ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել․ Boeing 777-ի ութ զուգարաններից միայն երկուսն էին աշխատում

CNN-ը հաղորդում է, որ Մադրիդից դեպի Տեխաս նահանգի Դալաս թռչող American Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում, քանի որ ինքնաթիռի գրեթե բոլոր զուգարանները խափանվել են։

«Մադրիդից American Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում, քանի որ Boeing 777-ի բոլոր զուգարանները, բացառությամբ երկուսի, դադարել են աշխատել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներին, անձնակազմը հայտնել է օդային երթևեկության կառավարմանը, որ «գործող զուգարանների քանակը բավարար չէ»։

Boeing 777-ում եղել է 287 մարդ, և թռիչքը, սովորաբար, տևում է տասը ժամից ավելի։

Ութ զուգարաններից միայն երկուսն են գործել։

Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել և Նյու Յորքում ավելի քան երեք ժամ կանգառից հետո շարունակել է թռիչքը դեպի Դալաս, հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով FlightAware թռիչքների հետևման ծառայությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *