Թրամփը Պուտինի հետ կխոսի Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման մասին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգահարելու է իր պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման հետ կապված իրավիճակը քննարկելու համար։

Զրույցը տեղի կունենա մոտ ժամանակներս, լրագրողներին ասել է Թրամփը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ են ասում ԱՄՆ հատուկ ծառայությունները իրավիճակի մասին՝ Թրամփը խոստացել է այդ մասին հայտնել «վաղը», գրում է AFP-ն։

Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին սկսել են խոսել, երբ Շելեխով քաղաքի հիվանդանոցում մահացել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին։ Մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ նա կարող էր թոքային ժանտախտ ունենալ։

Ռոսպոտրեբնադզորը պաշտոնապես հայտարարել է, որ կնոջ մահվան պատճառը եղել է «պատճառը չպարզված թոքաբորբը»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *