Եմենի և Սաուդյան Արաբիայի օդանավակայանները՝ հութիների գրոհի թիրախ

Եմենի «Ադեն» քաղաքի օդանավակայանը հարձակման է ենթարկվել «Անսար Ալլա» շարժման կողմից։

Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Ադենի անվտանգության ծառայությունը և հավելում, որ չորեքշաբթի առավոտյան հութիները երկու հրթիռ են արձակել։

«Անսար Ալլա» շարժումը հարձակվել է նաև Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա՝ գրոհն իրականացնելով ԱԹՍ-ների միջոցով։

Բացի այդ, հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Համիս-Մուշաիթ քաղաքի Աբհա օդանավակայանի և ավիաբազայի վրա՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և դրոններ:

Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *