Հայաստանի իշխանությունները ավելի քան 320 մլն դրամ են հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 23-ի նիստում։
Մասնավորապես, նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Այս նպատակով Կառավարությունը կհատկացնի 321 մլն դրամ, որն ուղղվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ՔԱՄԿ) բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն։