«Իսլամն ուզում է տիրել երբևէ մեծ երկրին». Թրամփը՝ Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին

«Այն,
ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, ոչ այլ ինչ է, քան անվերահսկելի զանգվածային
միգրացիայի հետևանք։ Բանը դպրոցները չեն, այլ այն, որ իսլամն ուզում է տիրել երբևէ
մեծ երկրին»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի
ունեցող բողոքի ակցիաներին։

 

Ինչպես
հաղորդվում է, Ֆրանսիայում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և բողոքի
ակցիա անող ուսանողների միջև։

 

Ըստ
տեղեկությունների՝ Ստրասբուրգում ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ,
Մարսելում ոստիկանության վրա ճայթռուկներ են նետել, Ռենում ցուցարարները
աղբամաններ են այրել, իսկ Փարիզի ծայրամասում գտնվող Պանտենում տարբեր առարկաներ
են այրել, այդ թվում՝ ցանկապատեր, և ոստիկանների վրա ճայթռուկներ են նետել, ինչից
հետո ցրվել են։

 

Արհմիությունները
ուսուցիչներին գործադուլի կոչ են անում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *