Սև ծովի ջրատարածքում նավթի բաց այրում է տեղի ունենում


Հարեվաններ


Սև ծովում՝ Սոչիի ափերի մոտ, հեռակառավարվող նավակներով հարձակման է ենթարկվել Լիբերիայի դրոշով նավարկող Աֆրամաքս Ռիո նավթատար լցանավը։ Այս մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունն՝ ամփոփելով գրոհի հետևանքների վերացման շուրջ շտաբի նիստի արդյունքները։ «23 հոգուց բաղկացած անձնակազմը (բոլորն էլ՝ Հնդկաստանի քաղաքացիներ) փրկվել է. նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – հայտնել է Տրանսպորտի նախարարությունը։

«Ներկայում Սև ծովի ջրատարածքում նավթի բաց այրում է տեղի ունենում։ Հրդեհաշիջման աշխատանքները կարելի է սկսել հրդեհի ինտենսիվության նվազումից հետո, երբ հնարավոր կդառնա փրկարարական նավերի մոտենալը լցանավին։ Հետևանքները վերացնելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են», – հավելել են նախարարությունում։

Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ մշտապես վերահսկվում է օդի և ջրի որակը։ Նրա խոսքով՝ քաղաքային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես սահմանափակել ծովափնյա զբոսավայրերի և լողափերի տարածքների հասանելիությունը։ «Խնդրում եմ Սոչիի բնակիչներին և հյուրերին վտանգի չենթարկել իրենց և սպասել դրանց բացման վերաբերյալ պաշտոնական որոշմանը», – գրել է Պրոշունինը Max-ում։ «Մենք համակարգում ենք բոլոր ծառայությունների գործողությունները, գնահատում իրավիճակը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում հրդեհի վերացման համար», – հավելել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *