Բաքվի նոր հիստերիան․ «Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ռուսների պատճառով»

«Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածում թուրքական «Ռոյադ Մամմադով» բեռնատար նավին Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ»։

Նման աղմուկ և Ռուսաստանի դեմ հերթական հիստերիա են բարձրացրել Ադրբեջանում։

Լուրն ակտիվորեն շրջանառում ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայտնի է, որ Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո նավարկող նավը Իզմայիլից ուղևորվում էր դեպի Իտալիայի Ռավեննա քաղաք, երբ հարձակման է ենթարկվել։ Բեռնատար նավը խորտակվել է հարվածից հետո։ Անձնակազմի տասնմեկ անդամ փրկվել է, նավի կապիտանը մահացել է, իսկ մեկ այլ անձ անհետ կորած է համարվում։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ մահացած կապիտանը Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Հասանովն էր։ Մեկ այլ քաղաքացի՝ Մուհամմադ Սուլեյմանզադեն, անհետ կորած է համարվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *