
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին։ Այս մասին նա ասել է Բալթիմորում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ շարունակում է աշխատել, որպեսզի այդ պատերազմը հասցնի ավարտին։
«Մենք դեռ չենք ավարտել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը։ Սակայն աշխատում եմ այդ ուղղությամբ։ Կարող եք հավատալ, կարող եք՝ ոչ, սակայն մոտենում ենք եզրագծին։ Չնայած որ այդպես չի երեւում առաջին հայացքից։ Ես կարծում էի, թե դա իմ համար ամենահեշտը կլինի։ Հասել եմ ութ պատերազմի դադարեցմանը։ Եւ դա բավականին շուտ ժամանակում՝ եւս տեղի կունենա»,- ասել է նախագահ Թրամփը։