Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի


Հայաստան


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: 

Գերատեսչությունը գործընկերներին է դիմել՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

«Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- հայտնում են նախարարությունից:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցի ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1262190



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *