
Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է այն յոթ երկրների ցանկը, որոնք հավակնում են դառնալ 2036 թվականի Օլիմպիական ամառային խաղերի հյուրընկալողներ։ Դրանք են՝ Հնդկաստանը, Քաթարը, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Գերմանիան, Հունգարիան եւ Թուրքիան։
Համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության, կողմերը պետք է մինչեւ հոկտեմբերի վեջ ներկայացնեն պաշտոնական հայտեր եւ սկսեն երկխոսության գործընթացը, որը ավարտվելու է ՄՕԿ 29 թվականին կայանալիք քվեարկության արդյունքների հրապարակումից հետո։ Երկրները պետք է ներկայացնեն իրենց տնտեսական եւ տեխնիկական հիմնավորումները ՄՕԿ համար։