Լիոնել Մեսսին ստացել է Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտորական կոչում, հաղորդում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողը վերջին հանդիպումն անցկացրեց ազգային թիմում։
Բուենոս Այրեսի համալսարանի ռեկտոր Ռիկարդո Խելպին Արգենտինայի հավաքականի մարզաբազայում է դոկտորական կոչման հավաստագիրը հանձնել Լիոնել Մեսսիին։
«Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բան կունենամ՝ ինչ-որ բան, որը ոչ մի կապ չունի, կամ գուցե ունի, ֆուտբոլի և սպորտում իմ նվաճումների հետ։ Մեծ պատիվ է պատվավոր դոկտորի կոչումը»,- ասել է Մեսսին։