ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը


Քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ Հանդիպման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ այն իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։

«Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկն ունեցել եմ բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը»,– գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և շրջակա միջավայրի ու առողջության միջև փոխկապակցված մարտահրավերները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *