Մայքլ Դուգլասը առաջին անգամ բացահայտել է իր գաղտնի սիրավեպերը․ Քեթլին Թըրներից մինչև Քեթրին Զետա-Ջոնս

Դուգլասը խոստովանել է, որ սիրավեպեր է ունեցել նաև գործընկերուհիների հետ։

Նա առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ գաղտնի հարաբերություններ է ունեցել Քեթլին Թըրների հետ։ Դերասանի խոսքով՝ իրենց միջև անմիջապես ուժեղ ձգողություն է առաջացել։

Հուշագրությունում Դուգլասը պատմել է նաև «Հիմնական բնազդի» նկարահանումների շրջանի իր հարաբերությունների մասին՝ նշելով, որ իրական կյանքում հանդիպում էր Ժաննա Թրիփլհորնի հետ, ոչ թե Շերոն Սթոունի։

Նրա առաջին ամուսնությունը Դիանդրա Լուկերի հետ ավարտվել է 1995 թվականին։ Դրանից հետո Դուգլասը շարունակել է հանդիպել տարբեր կանանց, մինչև 1998 թվականին ծանոթացել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ։

2000 թվականին նրանք ամուսնացել են և այսօր էլ միասին են։ Զույգը երկու երեխա ունի։ Դուգլասը խոստովանել է, որ իրենց ամուսնությունը հեշտ չի եղել, սակայն ընդգծել է, որ շատ է սիրում Քեթրինին։

Հաջորդ ամիս նրանք կնշեն ամուսնության 26-ամյակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *