Ալիևը Թուրքմենստանում ծանոթացել է հայկական ուտեստներին և մշակույթին

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել․

«Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:

Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:

Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *