Թբիլիսիում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի

Թբիլիսիում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը ծանր հանցագործությունների համար Ինտերպոլի կողմից «Կարմիր ծանուցմամբ» միջազգային հետախուզման մեջ էր։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ձերբակալությունը կատարվել է Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա։ Հայաստանում տղամարդուն մեղադրում են սպանության, խուլիգանության, ինչպես նաև ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ:

Ներկայում ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված՝ արտահանձնմանը նախորդող ընթացակարգերը, որից հետո նախատեսվում է նրան փոխանցել հայկական կողմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *