ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը անվանել է ամենասուր խնդիրը։
«Իհարկե, այսօր ամենասուր խնդիրը տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է։ Մենք գիտենք, որ Իրանը իրական քայլեր է ձեռնարկում հակամարտությունն ավարտելու համար», – ասել է Պուտինը։
Նա նաև նշել է Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու հարցում։