«Գոնե 10-ը հոգու տեղ ասեք՝ ձեր թուրքին վերցրեք, գնացեք»

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ իշխանություններից պահանջելով իրավիճակը կապել անհետ կորած հայ զինծառայողների հարցի հետ։

Նա պնդեց, որ եթե ադրբեջանական կողմը ցանկանում է իր զինծառայողին վերադարձնել, հայկական կողմը պետք է դրա դիմաց պայման առաջադրի՝ հաշվի առնելով անհետ կորած հայ զինծառայողների խնդիրը։

Ղուկասյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողի վերադարձը եթե տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։

«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են ոչ թե մեկը, երկուսը, երեքը, գալու են արդեն հազարները»,- նշեց նա։

«Գոնե 10-ը հոգու տեղ ասեք՝ ձեր թուրքին վերցրեք, գնացեք»,- ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *