3 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Բուդվայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 50 կգ Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 կգ Ռոմիկ Հարությունյանը 1/4 եզրափակչում հաղթել են իրենց մրցակիցներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հակոբ Շարբաթյանը 4:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մակար Հոնչարին: Էդուարդ Քարամյանը նույն հաշվով առավելության է հասել իռլանդացի Քրիստի Ջոյսի նկատմամբ, իսկ Ռոմիկ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Սեբաստիան Վառանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *