Այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ տեղի կունենա

Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այն նախատեսված է տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին):

Հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշներն այսօր Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կքննարկեն «նոր միասնական առաջարկը, որն ընդգրկում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *