Ուկրաինական
անօդաչուները հոկտեմբերի լույս 9-ի գիշերը գրոհել են Կալուգան, հայտնել է
Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան։ Հարվածները, նրա խոսքով, հասցվել են մի
քանի քաղաքային շրջանների։ Մարզի կենտրոնում վիրավորվել է ինը մարդ, որոնցից հինգը
հոսպիտալացվել են։
Տվերի
մարզի ղեկավար Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ անօդաչուի հարվածի հետևանքվ հրդեհ է
բռնկվել Կոնակովո շրջանի Ռեդկինո բնակավայրի գործարանում։ Նա հայտարարել է, որ
գործարանի աշխատակիցները չեն տուժել, հրդեհը մարվել է։
Ուկրաինական
մոնիթորինգային նախագծերի և Astra Telegram-ալիքի տեղեկություններով՝ հարված է
հասցվել քիմիական արտադրանք արտադրող Ռեդկինոյի գործարանին։