Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը Աբու Դաբիում կհանվեն աճուրդի

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը, այդ թվում՝ Thriller տեսահոլովակում նրա կրած կարմիր բաճկոնը, դեկտեմբերին Աբու Դաբիում կհանվեն աճուրդի․ հաղորդվում է Julien’s Auctions աճուրդի տան կայքում։

«Աճուրդում կներկայացվի ավելի քան 100 բացառիկ նմուշ, այդ թվում՝ խորհրդանշական սև-կարմիր կաշվե բաճկոնը, որը Մայքլ Ջեքսոնը կրել է 1983 թվականին իր Thriller հիթի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։

Աճուրդի կայքում բաճկոնի նախնական արժեքը գնահատվել է 200-400 հազար դոլար։

Վաճառքի կհանվեն նաև նույն տեսահոլովակում երգչի կրած կոշիկները, ձեռնոցները և այլ անձնական իրեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *