Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը կկազմակերպել համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը։

Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանը աջակցելու համար։ Մենք դա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը», – ասել է նա։

ԱՊՀ-ում նախագահությունը 2027 թվականին կանցնի Ուզբեկստանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *