«Ադրբեջանն ու Հայաստանը Թրամփին համատեղ առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի». Ալիև

2025
թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության
առաջխաղացման գործում: Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի հրապարակման մեջ:

Հրապարակման
մեջ նշվում է. «Ի նշան խաղաղության գործընթացում նրա նշանակալի ներդրման՝ իմ
նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը նախագահ Թրամփին համատեղ առաջադրել են Խաղաղության
Նոբելյան մրցանակի:

Մենք
անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ ուղղված մեր
տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը, արժանի գնահատականի կարժանանան այս
տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ որոշում կայացնելիս»:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *