Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական պահ է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ն նախագահելու Ադրբեջանի որոշումը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է հարգարժան Իլհամ Հեյդարիի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնել նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է։ Նախագահն ինքն է այդ մասին ասել», – նշել է Լուկաշենկոն։
«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այս պատվավոր գործառույթը 2029 թվականին՝ համաձայն իր ռոտացիայի», – հավելել է Լուկաշենկոն։