«Դա արել ենք Ադրբեջանի նախագահի հետ միասին․․․»․ ի՞նչ է ասել Փաշինյանը

Այսօր կարելի է արձանագրել, որ վերջին երկու և ավելի տարիների ընթացքում մենք չունենք զոհեր, վիրավորներ հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով՝ ի տարբերություն նախորդ երեսուն և ավելի տարիների, երբ 1990-ականներից սկսած ամեն տարի երկու կողմից զոհեր և վիրավորներ էին լինում։

Այս մասին Թուրքմենբաշիում (Թուրքմենստան) ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։

«Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր կրկին աշխուժացնել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք դա արել ենք Ադրբեջանի նախագահի հետ միասին»,- հայտարարել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրին։

Նա նաև հիշեցրել է, որ ադրբեջանական երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի է՝ բաց է հայկական բեռների փոխադրման համար, իրականացվել է երկու երկրների միջև պետական սահմանի 12 կմ հատվածի սահմանազատում և սահմանագծում ու հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է սկսվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *