Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Տագնապալի հիմնավորմամբ հրատապ մրցույթ է հայտարարել Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը։

Այն այնքան հրատապ է, որ բետոնի հիմքերը և պատերը բանվորները ձեռքով պետք է քանդեն։

Նման պրակտիկա չի եղել անգամ եգիպտական բուրգերը կառուցելիս։

Ինչևէ։ Հարցը հետևյալն է, եթե բոլոր 12 վարչական շրջանների մանկապարտեզներն ունեին հրատապ շինարարական միջամտության կարիք, ինչո՞ւ դա ի հայտ չի եկել ավելի շուտ, քանզի հնարավոր չէր Երևանի հարյուրավոր մանկապարտեզներում նման հարց առաջանար միաժամանակ և անսպասելի։

Երևանի քաղաքապետարանի գնումները առանձնակի քննադատության առարկա են և ի լրումն վերոգրյալի` Oragir.News-ի երեկվա հոդվածը` երբ Ամանորի միջոցառումների 700 միլիոն դրամի մրցույթը կարելի է հանգիստ ռեժիմում` 3 ամիս առաջ կազմակերպել, իսկ մանկապարտեզներինը` ոչ։

Հ.Գ. Ուշագրավ է գումարների համեմատական չափը` երգ ու պարին` 700 միլիոն դրամ, քաղաքի բոլոր մանկապարտեզներին` 100 միլիոն դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *