Խաղաղությունը կատարյալ չէ. կան հարցեր. Փաշինյան

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ նշելով, որ այն կատարյալ չէ։

Վարչապետի խոսքով՝ երկու երկրների միջև դեռևս կան հումանիտար հարցեր, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Դրանց թվում են անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։

Փաշինյանը նշել է նաև, որ երբեմն Հայաստանում և Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։

Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *