Նավի Փիլլեյը դարձել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այս մասին հայտարարել է Օսլոյում։
Հեղինակավոր պարգևը շնորհվել է «խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի» համար։
Այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվել էր 287 թեկնածու՝ 208 անհատ և 79 կազմակերպություն։
Հատկանշական է, որ Կոմիտեն չի բացահայտում թեկնածուների անունները. առաջադրումների և թեկնածությունների քննարկման վերաբերյալ տեղեկատվությունը մնում է գաղտնի 50 տարի։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մրցանակի համար համատեղ առաջադրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը։
Վերջինս, անդրադառնալով այդ բաղձալի պարգևին, բազմիցս հայտարարել է, թե հենց ինքն է արժանի այս տարվա մրցանակին, քանի որ ութ պատերազմ է կանգնեցրել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը։
