Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 9- ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։
Քամին՝ հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 9- ը արձանագրվել է 2016 թվականին՝ 29°C, ամենացուրտը՝ 1970 թվականին՝ -1.2°C։