
Բաքվում շարունակվում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը։
Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում իր հին ու համառ ախոյաններից էր՝ աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոևը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ վերջինս արդեն 8 տարի չի կարողանում առավելության հասնել Արման Ադամյանի նկատմամբ։ Ինչպես ասում են՝ տան պատերն էլ չօգնեցին։
Նշվում է, որ այս գոտեմարտից հետո Կոցոևն ավարտեց մրցելույթներն ընթացիկ ստուգատեսում։