Այս գիշեր ԱԹՍ-ների հարձակման հետեւանքով վնասվել է Կալուգայում Յանդեքսի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մի մասը, BBC-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ամբողջությամբ շարքից դուրս են եկել։ Դրա պատճառով Յանդեքսի որոշ ծառայություններ կարող են ընդհատումներով աշխատել։ Վնասի ամբողջ ծավալը ներկայումս գնահատվում է»,- հայտարարել են ընկերությունում։
Մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ հարձակման հետեւանքով տուժածներ չկան։
Ուրբաթ առավոտյան Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ երեք մունիցիպալ օկրուգների եւ բուն Կալուգայի երկնքում խոցվել է 26 անօդաչու թռչող սարք։ Ինը մարդ տուժել է, նրանցից հինգը հոսպիտալացվել են։
Ուկրաինան դեռեւս չի մեկնաբանել այս հարձակումը։
Հինգշաբթի գիշերը հարձակման էր ենթարկվել նաեւ Ռյազանի մարզում գտնվող Յանդեքսի տվյալների կենտրոնը, որի աշխատանքը դադարեցվել էր։