
Ռուսաստանը հայտարարել է, որ Իրկուտսկում ժանտախտի ենթադրյալ դեպքը չի հաստատվել թեստերի արդյունքների հիման վրա, և որևէ վտանգավոր հարուցիչ չի հայտնաբերվել։
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են կանխարգելիչ միջոցառումների դադարեցման մասին՝ Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցի մահից հետո։ Արդյունքների համաձայն՝ որևէ վտանգավոր հարուցիչ չի հայտնաբերվել։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտարարել է, որ 28-ամյա աշխատակցուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ. նա պատվաստվել է այն վտանգավոր վարակների դեմ, որոնց հետ աշխատել է։
Մարզպետը նաև հավելել է, որ ինստիտուտը չի գրանցել որևէ դեպք, որը կապված է պաթոգեն միկրոօրգանիզմների հետ, և որ պահպանվել են սահմանված անվտանգության կանոնները։