ԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն Իրանին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրամայի վերսկսել Իրանի դեմ ռազմական հարվածները մինչև Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը։

Այս շաբաթ հանրապետականների օգտին քարոզարշավի ժամանակ իր ելույթում Թրամփն ակնարկել է, թե վստահ է, որ պատերազմի հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ ընտրություններից մի քանի օր առաջ կամ հետո, ինչպես նաև ընդգծել, որ նախկինի պես պատրաստ է վերսկսելու Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները:

Թրամփը շաբաթներ շարունակ սպառնացել է, որ միջանկյալ ընտրությունից հետո հավանական է համարում յոթ ամիս ձգվող պատերազմի սրումը՝ չնայած ամերիկացիներին տված իր սկզբնական խոստումներին, թե ռազմական արշավը կտևի ընդամենը մի քանի շաբաթ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր թիմն «արդյունավետ քննարկումներ է անցկացնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *