
Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանց շփումից լուսանկարներ են արդեն շրջանառվում համացանցում։
Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել երկօրյա աշխատանքային այցով՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահի հետ պաշտոնական երկկողմ հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանց միջև շփումներ և զրույցներ կարող են լինել։