Այդ մարդը հանցագործ է – Հրապարակ

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս Գագիկ Ծառուկյանի և այլ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություններում անտեսում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Այսօրվա ասուլիսի ընթացքում Տոնոյանը նշել է, որ մտահոգիչ է, երբ երկրի ղեկավարը, իր գնահատմամբ, հաշվի չի առնում օրենքի գերակայության և անմեղության կանխավարկածի կարևորությունը։ Նրա խոսքով՝ եթե վարչապետն իրեն թույլ է տալիս նման գնահատականներ հնչեցնել, ապա մյուս քաղաքական գործիչներն էլ կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել։

ԲՀԿ խոսնակը, հակադարձելով Փաշինյանին, հայտարարել է, որ հանցագործ է համարում այն մարդուն, որի իշխանության օրոք հանձնվել է Արցախը, ինչպես նաև նրան, ում կառավարման ընթացքում ադրբեջանցի է հայտնվել Շաքի գյուղում և բռնություն գործադրել խաղաղ ընտանիքի նկատմամբ։

Տոնոյանը նաև մեղադրել է իշխանություններին Հայաստանի տարածքների՝ Ադրբեջանին զիջելու և այնպիսի հռետորաբանություն կիրառելու մեջ, որում, իր գնահատմամբ, գերակշռում են ադրբեջանական ու թուրքական նարատիվները։

«Արձանագրենք այս փաստը»,- ամփոփել է ԲՀԿ խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *