Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտումը կարող է մարդկանց համար քրեական հետապնդման և ազատազրկման պատճառ դառնալ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ իշխանությունների դիրքորոշումներին հակասող կարծիքներ հնչեցնող քաղաքացիները հայտնվում են ճնշումների ներքո։ Նրա խոսքով՝ անգամ սոցիալական ցանցերում քաղաքական գնահատականներ հրապարակելու համար մարդիկ կարող են ազատազրկվել։

«Մեր երկրում ,կարծես ,ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են նրանք հայտնվում Հայաստանում»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *