2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության դեմ պայքարում ունեցած ավանդի համար։ Տարբեր տարիների Փիլեյը եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եւ Միջազգային քրեական դատարանի դատավոր։
Այս տարի դիվանագիտության եւ մարդասիրական գործունեության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակին առաջադրվել է 287 մարդ եւ կազմակերպություն։
Հավակնորդների անունները 50 տարի գաղտնի են պահվում, ուստի հանրությունը դեռ երկար չի իմանա՝ արդյո՞ք այդ ցուցակում եղել է Դոնալդ Թրամփի անունը։ Նա արդեն մի քանի տարի է՝ սպասում է այդ մրցանակին եւ այդ մասին բացահայտ հայտարարում, գրում է BBC- ին։