
Չեռնոգորիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Рыбарь» Z-ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին։
Տեղեկությունը հաղորդում են տեղական Vijesti և Pobjeda հրատարակությունները։
Զվինչուկը, նրա կինը և մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են հոկտեմբերի 9-ի առավոտյան Ռիսան քաղաքում՝ Չեռնոգորիայի ոստիկանության և երկրի Ազգային անվտանգության ծառայության կողմից անցկացված գործողության շրջանակներում։
Չեռնոգորիայի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողության նպատակն էր «ճնշել ալիքի ցանցի հիբրիդային գործունեությունը», որը բրիտանական և ամերիկյան իշխանությունները կապում են Կրեմլի քարոզչության տարածման հետ։