Շաքի ներխուժած ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, իսկ մենք մեր ձևով աջակցություն կցուցաբերենք հերոս կնոջ ընտանիքին․ Սամվել Կարապ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի դեպքին, հայտարարել է, որ ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, ինչի մասին, իր խոսքով, իրենք նախազգուշացնում էին։

«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, կրկնվելու է ավելի մեծ թափով»,- ասել է Կարապետյանը։

Նա աջակցություն է հայտնել Անի Ավետիսյանին՝ նշելով, որ վերջինս հույսը չի դրել Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանել է իր երեխաներին ու ընտանիքը։ Կարապետյանի խոսքով՝ իրենք իրենց ձևով աջակցություն կցուցաբերեն կնոջ ընտանիքին։

Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, իսկ ստեղծված իրավիճակը պետք է օգտագործել Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու համար։

Կարապետյանի համոզմամբ՝ ՔՊ-ն կգուրգուրի ադրբեջանցուն։ Նա նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին շարադրության թեմա է առաջարկել՝ «Ինչպես կործանել Հայաստանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *