«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր


Սպորտ


Իտալիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բերգամոյի «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր Հռոմի «Լացիոյին»։ Բերգամոյի «Ջևիս» մարզադաշտում կայացած և լարված պայքարով աչքի ընկած հանդիպումն ավարտվեց հյուրերի դրամատիկ հաղթանակով։

Անդրեա Կոլոմբոյի գլխավորությամբ ընթացող խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին հանդիպման բուն վերջնամասում։ 84-րդ րոպեին հռոմեացիների պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին առաջ մղեց հյուրերին, սակայն դաշտի տերերը շատ արագ գտան պատասխանը. ընդամենը երկու րոպե անց կիսապաշտպան Մարիո Պաշալիչը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1։

Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթողն այդպես էլ չպարզվեց, թիմերը ստիպված եղան դիմել հետխաղյա 11-մետրանոցների օգնությանը։ Հարվածաշարի իսկական հերոս դարձավ «Լացիոյի» դարպասապահ Էդոարդո Մոտտան։ Նա ցուցադրեց ֆանտաստիկ ռեակցիա՝ հետ մղելով մրցակցի միանգամից չորս հարված և ապահովելով հռոմեական ակումբի հաղթանակը՝ 2:1 հաշվով։

Այսպիսով, «Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 13-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *