
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է Հայ առաքելական եկեղեցու գործունեության շուրջ ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորումը՝ այն որակելով ամոթալի քայլ։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ եկեղեցու դեմ ուղղված գործողությունների համատեքստում նման հանձնաժողով ստեղծելը խայտառակություն է հայ ժողովրդի համար։
Կարապետյանի խոսքով՝ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ամենամեծ սխալներից է։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ իշխանություններին չի հաջողվի հասնել եկեղեցու դեմ իրենց պայքարի նպատակներին։
«Իրենք համապատասխան հակահարվածը թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից կստանան, մի անհանգստացեք»,- ասել է Կարապետյանը։
«Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանը՝ իր շքախմբի հետ»,- ասել է նա: