Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ՝ Փաշինյանի․ Սամվել Կարապետյան

Փաշինյանն Ալիևի կամակատարն է, իսկ ՔՊ-ականները՝ Փաշինյանի։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով երկու շաբաթից ներկայացվելիք ծրագրին՝ Կարապետյանն ասաց, որ իրենք համախմբելու են իրական ընդդիմադիր ուժերին և միասնական ճակատով պայքարելու իշխանությունների դեմ։ Ծրագրի մանրամասները նա խոստացավ ներկայացնել երկու շաբաթ անց։

Կարապետյանի համոզմամբ՝ Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողի դեպքն օգտագործում է ընդդիմությանը վախեցնելու համար։ Նա նաև հայտարարեց, որ մտադիր է համագործակցության կոչ անել ՔՊ-ականներին՝ ընդգծելով, որ ցավ է ապրում, քանի որ այդ կուսակցությունում ևս կան արժեքավոր մարդիկ, որոնք, իր կարծիքով, չպետք է մնան Փաշինյանի կամակատարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *